Նախարարի այցը ՙԵրեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն՚ ՊՈԱԿ

Ս. թ. փետրվարի 14-ին, ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանը և Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը այցելեցին Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում գտնվող ԼՂՀ սոցապահովության նախարարության համակարգում գործող ՙԵրեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն՚ ՊՈԱԿ և տեղում ծանոթացան հաստատությունում շուրջօրյա խնամք ստացող երեխաների առօրյային, հաստատությունում առկա մյուս խնդիրներին: Նախարարը համապատասխան հանձնարարականներ տվեց հաստատության տնօրինությանը` սաների խնամքը ավելի արդյունավետ և նպատակային կազմակերպելու նպատակով:

ԿԻՍՎԵԼ