Բերձոր քաղաքի համայնքապետի հաշվետվություն

Ս.թ. փետրվարի 14-ին Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում հրավիրված քաղաքային համայնքի ավագանու նիստին Բերձորի  քաղաքապետ Արթուր Սահակյանը հանդես եկավ 2011 թվականին  իրականացված աշխատանքների մասին հաշվետվությամբ և նախանշեց 2012 թվականի անելիքները: Նիստին  մասնակցում էին ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը, Քաշաթաղի շրջանի  վարչակազմի ղեկավար  Սուրեն  Խաչատրյանը:
Օրակարգում ընդգրկված էր 2 հարց` Բերձորի  քաղաքային համայնքի 2011թ. տարեկան բյուջեի կատարողականը և Բերձորի  քաղաքապետի հաշվետվությունը` 2011թ.  կատարած աշխատանքների մասին:
Նախարարը հետաքրքրվեց մասնավորապես հողի հարկի և գույքահարկի մասով  տեղական միջոցներից ձևավորվող բյուջեի կատարողականի ցածր մակարդակի պատճառներով և այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներով: Պատասխանելով  հարցին`  Ա. Սահակյանը  նշեց, որ սոցիալական լարվածության պատճառով ամբողջությամբ  չեն հավաքել սեփական եկամուտների հարկերը:
Համայքապետը նշեց նաև շրջանում առկա  խնդիրները`  մասնավորապես քաղաքի  գազաֆիկացման, ջրամատակարարման ապահովման և 30 վթարային բնակարանների վերանորոգման հարցերը:

ԿԻՍՎԵԼ