2012 թվականին ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից շարունակվել է ԼՂՀ պետբյուջեի հաշվին ձեռքբերված ֆիրմային (անալոգային) լսողական սարքերի տրամադրման գործընթացը: Դրանք շվեյցարական արտադրության նոր, լսելու ավելի լայն հնարավորություններ տվող սարքեր են, որոնք արդեն 5-րդ տարին է, ինչ տրամադրվում են լսողության խնդիրներ ունեցող մեր քաղաքացիներին:
2012թ. փետրվարի 23-ի դրությամբ ծրագրից օգտվել են թվով 30 հաշմանդամներ և լսողության խնդիրներ ունեցող 21 երեխա: Ընդ որում` լսողական սարքերի տեղադրումը իրականացվել է համապատասխան բժշկի մասնագիտական խորհրդատվության հիման վրա:
Ծրագիրը շարունակական է, և անհրաժեշտության դեպքում լսողական սարքեր կտրամադրվեն դրա կարիքն ունեցող հաշմանդամներին և երեխաներին: