Հաստատվեցին բարեգործական ծրագրերը

 ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից  2012թ. փետրվարի 15-ին,  17-ին ընդունվել են հետևյալ  որոշումները`

  • 2011թվականի  դեկտեմբերի 27-ին  Հայաստանի  Հանրապետության  առողջապահության  նախարարության  ՙՄարդասիրական  Օգնության  Հանրապետական  Կենտրոն՚  պետական  ոչ  առևտրային  կազմակերպության  և   Ամերիկայի  Միացյալ  Նահանգների  Վաշինգտոնի  հայ-ամերիկյան  ասոցիացիայի  կողմից  Նիդերլանդների  ՙIDA  FOUNDATION՚  կազմակերպության  միջոցով  Հայաստանի  Հանրապետությունում  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  մշտական  ներկայացուցչության  հասցեով  ստացված  ապրանքների  բաշխման` դեղորայք  և  այլ բժշկական  ապրանքներ (որոշումթիվ  05-Ա առ 15.02.12թ.).
  • ՙՀայաստան՚համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Սոս գյուղի դպրոցիգույքի պատրաստում, գնում, տեղափոխում և տեղադրում՚ ծրագրի մասին (որոշում թիվ 06-Ա առ 15.02.12թ.).
  • Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի25-ի թիվ 10 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին   (որոշում թիվ 07-Ա առ 17.02.12թ.):
ԿԻՍՎԵԼ