Աջակցություն վերաբնակ ընտանիքներին

Հայրենադարձության,  վերաբնակիչների  կենսամակարդակի,  սոցիալական  պայմանների բարելավման  խնդիրը  միշտ  եղել  ու  շարունակում  է  մնալ  ոչ  միայն  պետության,  այլ  տարբեր  հասարակական,  կրոնական,  բարեգործական  կազմակերպությունների  ուշադրության  կենտրոնում:  Բազմաթիվ  անգամ  շատ  կազմակերպություններ  բարեգործական  աջակցություն  են  ցուցաբերել  հասարակության  տարբեր  խավերի:  Այս  անգամ  նման  նախաձեռնությամբ  հանդես  եկավ  Հայ  Ավետարանչական  ընկերակցությունը,  որը  սույն  թվականի   մարտի  2-ին  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  սոցիալական  ապահովության  նախարարության  ներկայացուցիչների  հետ  միասին  Հադրութի  շրջանի  Նորաշեն  գյուղում  բնակվող  վերաբնակ  39  ընտանիքների`  165  բնակիչների,  տրամադրեց  նյութական  օգնություն  սննդամթերքի,  կոշիկների  և  կենցաղային  այլ  ապրանքների  տեսքով:  Առանձին  ուշադրության  արժանացան  դպրոցում  սովորող  24  աշակերտները,  որոնց  տրամադրվեցին  դպրոցական  պայուսակներ,  գրենական  պիտույքներ  և  ամառային  վրաններ:

ԿԻՍՎԵԼ