ԽՈՍՔ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ

Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մարտի 8-ի` կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Մեծ է Ձեր դերը մատաղ սերնդի կրթության և դաստիարակության ու ընտանիքի ամրության պահպանման գործում: Համոզված եմ, որ Դուք շարունակելու եք հայապահպան և ազգապահպան Ձեր առաքելությունը, քանզի մշտապես շրջապատված եք պետական հոգածությամբ: Մեր պետությունը յուրաքանչյուր տարի լայն ծրագրեր է իրականացնում` ուղղված կանանց կենսապայմանների բարելավմանը, ծնելիության և բազմազավակության խթանմանը, նորաստեղծ ընտանիքների խրախուսմանը:
Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, վերստին շնորհավորելով գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ, մաղթում եմ Ձեզ երջանկություն, կանացի անմար հմայք, անսահման սեր և ջերմություն:

 ԼՂՀ սոցապահովության նախարար       Ն. ԱՍԾԱՏՐՅԱՆ

ԿԻՍՎԵԼ