ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2012թ. մարտի 06-ին, 17-ին ընդունվել են հետևյալ որոշումները`
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 16-ի թիվ 23 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (որոշում թիվ 08-Ա առ 06.03.12թ.).
- ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութ քաղաքի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացման՚ ծրագրի մասին (որոշում թիվ 09-Ա առ 06.03.12թ.).
- ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Եզնիկ Մոզյանի անվան մասնագիտական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման՚ ծրագրի մասին (որոշում թիվ 10-Ա առ 06.03.12թ.).
- 2012 թվականի փետրվարի 10-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Միացյալ հայկական հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ՙՄարդասիրական Օգնության Հանրապետական Կենտրոն՚ պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` դեղամիջոց և տարբեր տեսակի բժշկական ապրանքներ (որոշում թիվ 11-Ա առ 17.03.12թ.).
- ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու քաղաքի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման II-րդ փուլի շինարարական աշխատանքների իրականացման՚ ծրագրի մասին (որոշում թիվ 12-Ա առ 17.03.12թ.).
- ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի համայնքային կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման՚ ծրագրի մասին (որոշում թիվ 13-Ա առ 17.03.12թ.).
- ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա համայնքի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման՚ ծրագրի մասին (որոշում թիվ 14-Ա առ 17.03.12թ.):