Ս. թ մարտի 28-ին ԼՂՀ սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը ընդունել է բարերար Լևոն Պարտագճյանին, Արթուր Գրինին, ՙՆոր ժամանակ՚ ԲՀԿ համանախագահ` Հայկ Միքայելյանին: Հանդիպումը նվիրված էր ՙՆոր ժամանակ՚ ԲՀԿ կողմից և ԼՂՀ սոցապահովության նախարարության աջակցությամբ կազմակերպված ՙՆվերներ` Արցախի երեխաներին՚ ծրագրին, որի շրջանակում 2012թ. մարտի 28-ից 29-ը Ստեփանակերտ, Շուշի և Ասկերան քաղաքների դպրոցներում սովորող 6-14 տարեկան աշակերտներին բաշխվեցին նվերներ:
Նախարարը կարևորեց նման ծրագրերի իրականացումը, նշեց սահմանափակ կարողություններով երեխաների համար նախարարության կողմից կազմակերպված նմանատիպ ծրագրի և մի շարք այլ միջոցառումների մասին: Նախարարը իր գոհունակությունը հայտնեց ծրագրի մասնակիցներին արդյունավետ աշխատանքի համար և հույս հայտնեց, որ նմանատիպ ծրագրերի իրականացման դեպքում ևս կշարունակվի ակտիվ համագործակցություն: