ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆ

Սիրելի կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ գարնանային այս գեղեցիկ տոնի` մայրության ու գեղեցկության օրվա առիթով: Մաղթում եմ բոլորիդ առողջություն, ընտանեկան անսահման ջերմություն ու երջանկություն: Դուք ձեր նվիրվածությամբ, հոգատարությամբ, համբերությամբ ու սիրով անսահման մեծ ավանդ ունեք ինչպես պետության, այնպես էլ նրա հիմքը հանդիսացող ընտանիքի ամրության գործում: Այս տոնը կրկնակի խորհուրդ ունի. այն առնչվում է մեր քրիստոնեական հավատքին և արմատներին: Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետումը, ինչը յուրահատուկ բովանդակություն է հաղորդում տոնին:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս հիասքանչ տոնի կապակցությամբ և ցանկանում տոնական տրամադրություն, թող ձեր աչքերը լինեն սիրով ու երջանկությամբ լեցուն ողջ տարվա ընթացքում: Եղեք առողջ ու երջանիկ:

 ԼՂՀ սոցապահովության նախարար     Ն. ԱՍԾԱՏՐՅԱՆ

ԿԻՍՎԵԼ