Փորձի փոխանակման այց ՀՀ ԲՍՓ գործակալություն

Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող երկու հանրապետությունների լիազոր  կառույցների փորձի փոխանակումն ու  հաճախակի շփումները` հատկապես վերջին շրջանում, բավական հաճախակի են դարձել:  Փորձի փոխանակման նպատակով ՀՀ գործընկերները բազմաթիվ այցեր են կատարել ԼՂՀ և տեղի մասնագետների հետ կատարել մի շարք համատեղ աշխատանքներ, որոնք ԼՂՀ  ԲՍՓ կենտրոնի մասնագետներին արդեն իսկ շոշափելի արդյունքներ է տալիս:
Այս անգամ էլ, համագործակցության շրջանակներում,  ս.թ. ապրիլի 9-14-ը ՀՀ-ում էին ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության համակագում գործող ԲՍՓ կենտրոնի անձնակազմը` կենտրոնի տնօրեն Հ. Հակոբյանի գլխավորությամբ:  Գործուղման ընթացքում  քննարկվել են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում երկու հանրապետությունների  միջև տեղեկատվության և փորձի փոխանակման, ԼՂՀ ԲՍՓ կենտրոնի աշխատակիցների վերապատրաստման նպատակով պարբերական գործուղումների իրակամացման, ինչպես նաև  ոլորտում համագործակցության վերաբերող այլ հարցեր:
Կենտրոնի անձակազմին ընդունել է նաև ՀՀ ԲՍՓ գործակալության պետ Միշա Վանյանը, ով բարձր է գնահատել մեր երկրի բժշկասոցիալական համակարգում իրականացվող շարունակական բարեփոխումների ընթացքը և ցանկություն հայտնել ավելի սերտ համագործակցության համար:

 

ԿԻՍՎԵԼ