Ս.թ. ապրիլի 18-ին ԼՂՀ սոցապահովության նախարարությունում կայացավ խորհրդակցություն նախարար Ն. Ասծատրյանի գլխավորությամբ: Խորհրդակցությանը ներկա էին փոխնախարար Լ. Ղուլյանը, կենսաթոշակային ապահովության վարչության պետ Վ. Առաքելյանը, աշխատակազմի սոցիալական ապահովության տարածքային բաժինների պատասխանատուները:
Հանդիպման ընթացքում բոլոր ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան հակիրճ տեղեկատվությամբ` ոլորտում առկա խնդիրների մասին: Հիմնականանում մտահոգություն հնչեցվեց բոլոր շրջաններում կենսաթոշակների նշանակման, վճարման և ապահովադիրների հաշվառման “Արաքս” տեղեկատվական համակարգի շահագործման հետ կապված տեխնիկական խնդիրների լուծման վերաբերյալ:
Ստորաբաժանումների առկա մյուս բոլոր խնդիրների և հարցերի շուրջ նախարար Ն. Ասծատրյանը հանձնարարեց համագործակցել կենսաթոշակային ապահովության վարչության պետի հետ և գրավոր ներկայացնել ոլորտում ծագած խնդիրները` սեղմ ժամկետներում դրանց լուծում տալու նպատակով:
Գլխավոր
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ Խորհրդակցություն սոցիալական ապահովության տարածքային բաժինների պատասխանատուների մասնակցությամբ