Հասարակությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ինտեգրման նպատակով շարունակվում է նրանց նկատմամբ պետության կողմից ուղղված նպատակային ծրագրերի իրականացումը, ինչպես նաև ՙԱռանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին՚ԼՂՀ օրենքով սահմանված երաշխիքների տրամադրման ապահովումը:
Մեր նպատակն է տրամադրել նրանց նյութական եւ բարոյական աջակցություն, օգնել նրանց կայանալու որպես հասարակության լիարժեք անդամ: Կարիքավոր այս երեխաների բարօրությանն ուղղված մեծ ու փոքր նվիրատվությունները էապես բարելավում են նրանց ապրելակերպը և նոր հույս եններշնչում ապագայի նկատմամբ: Ս.թ. մայիսի 5-ին ԼՂՀ սոցապահովության նախարարությունում կազմակերպվեց Հայ Առաքելական եկեղեցուԱրցախի թեմի միջոցով ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքում բնակվող` բարերար Անդրանիկ Զորայանի կողմից հատկացված գումարի` 3857616 (երեք միլիոնութ հարյուր հիսունյոթ հազար վեց հարյուր տասնվեց) դրամի չափով դրամական օգնության բաշխումը` հանրապետությունում բնակվող` առանցծնողական խնամքի մնացած 44 երեխաներին` յուրաքանչյուրին 87000 դրամի չափով: