ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2012թ. մայիսի 03-ին, 05-ին, 15-ին, 24-ին ընդունվել են հետևյալ որոշումները`
• Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի նախկին Մարիամյան, Ղուկասյան արքունական օրիորդաց գիմնազիայի շենքի վերակառուցման-վերանորոգման աշխատանքներ՚ ծրագրի մասին (որոշում թիվ 19-Ա առ 03.05.12թ.).
• ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղի դպրոցի գույքի պատրաստում, գնում, տեղափոխում և տեղադրում՚ ծրագրի մասին (որոշում թիվ 20-Ա առ 03.05.12թ.).
• Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվող ՙՍտեփանակերտ քաղաքի հուշահամալիրի վերանորոգման աշխատանքներ՚ ծրագրի մասին (որոշում թիվ 21-Ա առ 05.05.12թ.).
• 2012 թվականի մարտի 13-ին Ֆրանսիայի ՙSPFA՚ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` տարբեր տեսակի ապրանքներ (որոշում թիվ 22-Ա առ 15.05.12թ.).
• Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2011թ. հուլիսի 29-ի թիվ 51-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (որոշում թիվ 23-Ա առ 24.05.12թ.):