ՏՈՆ, ՈՐ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ Է

Միջազգային տարեցույցի տոներից, թերևս, ամենասիրելին ու իմաստալիցը հունիսի 1-ն է, քանզի այն համարվում է երեխաների պաշտպանության միջազգային օր: Տոն, որ մարդուց անբաժան է ամբողջ կյանքի ընթացքում, և, որպես կանոն, աշխարհի բոլոր ժողովուրդները հանդիսավորությամբ, անափ ուրախությամբ նշում կամ հիշատակում են այդ օրը:  Երեխաների սոցիալական պաշտպանության երաշխիքների ստեղծումը մեր առաջնահերթ խնդիրներից է: Մեր հանրապետությունում, շնորհիվ պետական աջակցության, ստեղծվում և օրեցօր բարելավվում են պայմանները` երջանիկ մանկություն վայելելու, ֆիզիկապես ու հոգեպես առողջ մեծանալու համար,  քանզի երեխաներն են մեր հաջողությունների ու ձեռքբերումների անմիջական շարունակողը, մեր երկրի ապագան:

Սիրելի երեխաներ, շնորհավորում եմ ամառային այս ջերմ ու հիասքանչ տոնի առթիվ,  Ձեզ մաղթում եմ անհոգ ու խաղաղ մանկություն, առողջություն, հաջողություններ ամենուրեք: Ձեզ, սիրելի երեխաներ, լույս ու անամպ երկինք, բարեբեր ու լուսաշող ապագա:

ԼՂՀ   սոցապահովության    նախարար       Ն. ԱՍԾԱՏՐՅԱՆ

ԿԻՍՎԵԼ