Հունիսի 10-ը` սոցիալական աշխատողի մասնագիտական տոն

Երկրորդ տարին է, ինչ Արցախում ԼՂՀ կառավարության որոշմամբ հունիսի 10-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր: Հաճելի է գիտակցել, որ այնառաջին անգամ համընկել է Լեռնային Ղարաբաղի սոցիալական համակարգիստեղծման 80-ամյա հոբելյանի հետ: Սոցիալական աշխատողի դերը կարևորվումէ նրանում, որ նրա աշխատանքի հիմքում ընկած է քաղաքացիների սոցիալականպաշտպանությունը, որը պայմանավորված է համակարգի ծառայություններիցօգտվող ամենատարբեր սոցիալական խավերի ու խմբերի քաղաքացիներինկատմամբ անմնացորդ նվիրումով, սրտացավությամբ ու հոգու ջերմությամբ, օգնելու պատրաստակամությամբ  և բարձր պատասխանատվությամբ:

     Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնիկապակցությամբ, համոզված եմ, որ այսուհետ ևս Ձեր ուշադիր ու հոգատարվերաբերմունքով,  խղճի ու պարտքի բարձր զգացումով կկատարեք սոցիալականաշխատողի ձեր առաքելությունը: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, հետագա հաջողություններ Ձեր ամենօրյա դժվարին, պատասխանատու և մարդկանց այնքա¯ն անհրաժեշտ աշխատանքում:

 ԼՂՀ սոցապահովության նախարար      Ն. ԱՍԾԱՏՐՅԱՆ

ԿԻՍՎԵԼ