Սահմանափակ կարողություններով անձանց հասարակությանն ինտեգրելու ուղղությամբ պետության կողմից իրականացվում են մի շարք ծրագրեր: Այս գործընթացին նպաստում են նաև տարբեր բարերարների և բարեգործական կազմակերպությունների կողմից ստացված նվիրատվությունները:
Այսպես, սույն թվականի մայիս ամսում բարերար Ջեկ Բուրնազյանի միջոցով ՙՎարդանանց ասպետներ՚ ամերիկյան կազմակերպության կողմից հանգանակած 598600 ՀՀ դրամ գումարի սահմաններում ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության նախաձեռնությամբ և միջոցով իրագործվեց թվային լսողական սարքերի ձեռքբերման ծրագիրը: Նշված ծրագրի շրջանակներում լսողական խնդիրներ ունեցող` պետական ծրագրից չօգտվող, սոցիալապես անապահով վեց քաղաքացիների համար ձեռք են բերվել Bernafon մակնիշի թվային լսողական սարքեր:
Շնորհիվ նման աջակցության և ուշադրության` այս խավի ներկայացուցիչներին հնարավորությոն է ընձեռնվում դառնալ հասարակության լիիրավ անդամ: