ԼՂՀ բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնին մեթոդական- խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու նպատակով ս.թ. հունիսի 25-ից 28-ը ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության հրավերով հերթական անգամ Արցախում էր գտնվում ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության կողմից ստեղծված աշխատանքային խումբը, որի կազմում էին գլխավոր մասնագետներ Ժիրայր Պետրոսյանը, Հենրիխ Օրդույանը, Ռիմա Եգանյանը:
Այցի ընթացքում ՀՀ ԲՍՓ գործակալության մասնագետների կողմից ուսումնասիրվել է ԼՂՀ ԲՍՓ կենտրոնի կողմից քննարկված շուրջ 120 հաշմանդամության գործ, որի արդյունքները հայաստանյան գործընկերները գոհացուցիչ են համարել: Հայտնաբերված վրիպումները և թերությունները քննարկվել են ԲՍՓ հանձնաժողովի մասնագետների հետ:
Քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերվում են վարչական վարույթի որոշ կետերի լրացման կարգի` աշխատանքային և մասնագիտական երաշխավորագրերի ձևակերպմանը, կենսագործունեության տեսակի և աստիճանի ճիշտ որոշմանը, վերականգնողական և կլինիկական կանխատեսման գնահատմանը:
ՀՀ ԲՍՓ գործակալության փորձաքննական բաժնի ներկայացուցիչները իրենց ուսումնասիրությունների արդյունքների ամփոփիչ տեղեկանքը ներկայացրել են ԼՂՀ սոցապահովության նախարարությանը: Առաջարկությունները հաշվի կառնվեն հետագա աշխատանքային գործունեության ընթացքում: ԼՂՀ բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնին մեթոդական- խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու նպատակով ս.թ. հունիսի 25-ից 28-ը ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության հրավերով հերթական անգամ Արցախում էր գտնվում ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության կողմից ստեղծված աշխատանքային խումբը, որի կազմում էին գլխավոր մասնագետներ Ժիրայր Պետրոսյանը, Հենրիխ Օրդույանը, Ռիմա Եգանյանը:
Այցի ընթացքում ՀՀ ԲՍՓ գործակալության մասնագետների կողմից ուսումնասիրվել է ԼՂՀ ԲՍՓ կենտրոնի կողմից քննարկված շուրջ 120 հաշմանդամության գործ, որի արդյունքները հայաստանյան գործընկերները գոհացուցիչ են համարել: Հայտնաբերված վրիպումները և թերությունները քննարկվել են ԲՍՓ հանձնաժողովի մասնագետների հետ:
Քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերվում են վարչական վարույթի որոշ կետերի լրացման կարգի` աշխատանքային և մասնագիտական երաշխավորագրերի ձևակերպմանը, կենսագործունեության տեսակի և աստիճանի ճիշտ որոշմանը, վերականգնողական և կլինիկական կանխատեսման գնահատմանը:
ՀՀ ԲՍՓ գործակալության փորձաքննական բաժնի ներկայացուցիչները իրենց ուսումնասիրությունների արդյունքների ամփոփիչ տեղեկանքը ներկայացրել են ԼՂՀ սոցապահովության նախարարությանը: Առաջարկությունները հաշվի կառնվեն հետագա աշխատանքային գործունեության ընթացքում: