Հաստատվեցին բարեգործական ծրագրերը

ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից  2012թ. հունիսի 05-ին,  14-ին, 21-ին,  29-ին  ընդունվել են հետևյալ  որոշումները`

  • Բարերար  Սեյրան  Կարապետյանի  կողմից  իրականացվող  ՙ360  տեղանոց  մանկապարտեզի  կառուցում  Ստեփանակերտ  քաղաքում՚  ծրագրի  մասին  (որոշում թիվ 24-Ա առ 05.06.12թ.).
  •  ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու  շրջանի  Մաճկալաշեն  գյուղի  մանկապարտեզի  և  մանկապարտեզի  խաղահրապարակի  գույքի  պատրաստում,  գնում,  տեղափոխում  և  տեղադրում՚  ծրագրի  մասին (որոշում թիվ 25-Ա առ 05.06.12թ.),
  •  ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու  շրջանի  Բերդաշեն  գյուղի  մանկապարտեզի գույքի  պատրաստում,  գնում,  տեղափոխում  և  տեղադրում՚  ծրագրի  մասին (որոշում թիվ 26-Ա առ 05.06.12թ.).
  • 2012 թվականի  մայիսի  30-ին  Ամերիկայի  Միացյալ  Նահանգների  Միացյալ  հայկական  հիմնադրամի  և  Նիդերլանդների  ՙIDA  FOUNDATION՚  կազմակերպության  կողմից  Ամերիկայի  Միացյալ  Նահանգների  Վաշինգտոնի  հայ-ամերիկյան  բժշկական  ասոցիացիայից  Հայաստանի Հանրապետությունում  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների  բաշխման`  դեղորայք  և  ներարգանդային  հակաբեղնավորման  միջոց  Cu  375    ստանդարտ (որոշում թիվ 27-Ա առ 14.06.12թ.).
  • 2012  թվականի  հունիսի  05-ին  Հայաստանի  Հանրապետության  առողջապահության  նախարարության  ՙՄարդասիրական  Օգնության  Հանրապետական  Կենտրոն՚  պետական  ոչ  առևտրային  կազմակերպության  կողմից  Հայաստանի Հանրապետությունում  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  մշտական ներկայացուցչության  միջոցով ստացված ապրանքների  բաշխման`  դեղորայք  և  տարբեր  տեսակի  բժշկական  ապրանքներ  (որոշում թիվ 28-Ա առ 14.06.12թ.).
  • Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  քաղաքաշինության  նախարարության  կողմից  իրականացվող  ՙԼեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  Ստեփանակերտ  քաղաքի  Ռ.  Թուֆենկյանի  անվան  թիվ  3  դպրոցի  համար  գույքի  մատակարարման՚  ծրագրի  մասին  (որոշում թիվ 29-Ա առ 21.06.12թ.).
  • Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  քաղաքաշինության  նախարարության  կողմից  իրականացվող  ՙՍտեփանակերտ  քաղաքի  հուշահամալիրի  վերանորոգման  աշխատանքներ՚  ծրագրի  մասին  (որոշում թիվ 30-Ա առ 21.06.12թ.).
  • Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  քաղաքաշինության  նախարարության  կողմից  իրականացվող  ՙԼեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  Շուշի  քաղաքի  նախկին  Մարիամյան,  Ղուկասյան  Արքունական  օրիորդաց  գիմնազիայի  շենքի  վերակառուցման-վերանորոգման  աշխատանքներ՚  ծրագրի  մասին  (որոշում թիվ 31-Ա առ 29.06.12թ.):
ԿԻՍՎԵԼ