Մասնագիտական ուսուցում

2012թ. օգոստոսի 1-ից մինչև 21-ը  կազմակերպվել են  մասնագիտական ուսուցման դասընթացներ` “համակարգչային  գործավարություն” մասնագիտությամբ:  Համաձայն տարածքային մարմինների կողմից ներկայացված ցուցակների, ուսուցումն  իրականացվել է  40 գործազուրկների  համար` բացառությամբ 2 հոգու, ովքեր Ստեփանակերտից էին, մնացածները ներկայացնում էին շրջանները` Մարտունու, Ասկերանի, Հադրութի, Շուշիի և Քաշաթաղի: Ուսուցման ողջ ծախսերը փոխհատուցվել են  ԼՂՀ պետբյուջեի միջոցներից:
Մասնագիտական ուսուցման արդյունքներով 2012թ. սեպտեմբերի սկզբին գործազուրկներին կհանձնվեն վկայականներ: ԼՂՀ սոցապահովության նախարարությունը, համապատասխան տարածքային մարմինների և գործատուների հետ  միասին,  աշխատանքներ կտանի նրանց աշխատանքի տեղավորելու ուղղությամբ:

ԿԻՍՎԵԼ