2012թ. սեպտեմբերի 5-ին Արցախի անկախության 21-ամյակի կապակցությամբ Մոսկվայի “Լուդինգ” ընկերության հիմնադիր Արթուր Վարժապետյանի կողմից MITSUBISHI L 200 մակնիշի թվով 7 ավտոմեքենաներ նվիրաբերվեցին ԼՂՀ փրկարար ծառայությանը` ի դեմս սոցապահովության նախարարության` արտակարգ իրավիճակներում մարդկանց կյանքի և առողջության պաշտպանությունը լավագույնս իրականացնելու նպատակով:
Այդ առթիվ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը ներկա էին ԼՂՀ բարձրագույն ղեկավարությունը, հասարակայնության ներկայացուցիչները:
ԼՂՀ սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը, իր խոսքում բարձր գնահատելով պետական աջակցությամբ ծնունդ առած ծրագրի դերն ու նշանակությունը, ԼՂՀ իշխանությունների անունից խորին շնորհակալություն հայտնեց Արթուր Վարժապետյանին` իր ազգանվեր գործունեության համար: