ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2012թ. օգոստոսի 22-ին ընդունվել են հետևյալ որոշումները`
- 2012 թվականի հունիսի 27-ին բարերար Սեյրան Կարապետյանի կողմից Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքից ՙFour directions electronics՚ կազմակերպության միջոցով Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքի բաշխման` 1 հատ ուլտրաձայնային ախտորոշիչ սարք (որոշում թիվ 39-Ա առ 22.08.12թ.).
- 2012 թվականի հուլիսի 12-ին բարերար Ռապպոպորտ Անդրեյ Նատանի միջոցներով Ռուսաստանի Դաշնությունից “ФУДЖИТОРА МЕДИКАЛ” ՍՊԸ կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` տարբեր տեսակի բժշկական ապրանքներ և սարքավորումներ (որոշում թիվ 40-Ա առ 22.08.12թ.).
- Ամերիկայի Միացյալ Նահանգների ՙՀայ Կրթական Հիմնարկություն՚ Հայաստանի Հանրապետության մասնաճյուղի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի վարանդա և Մյուրիշեն գյուղերի դպրոցների վերանորոգման՚ ծրագրի մասին (որոշում թիվ 41-Ա առ 22.08.12թ.).
- Բարերար Միշել Տանկրեզի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանի կահավորման՚ ծրագրի մասին (որոշում թիվ 42-Ա առ 22.08.12թ.).
- ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԵրեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն՚ պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի պատրաստում, գնում, տեղափոխում և տեղադրում՚ ծրագրի մասին (որոշում թիվ 43-Ա առ 22.08.12թ.):