Ս.թ. սեպտեմբերի 26-ին ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ն. Նարիմանյանը ընդունել է ԼՂՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Ռոման Պարամոնովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի և Կարմիր Խաչի միջև համագործակցության հարցերը և դրանց ակտիվացմանն ուղղված օպտիմալ մեխանիզմները:
Ռ. Պարամոնովը համառոտ ներկայացրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախում առ այսօր իրականացված ծրագրերը և այն նախագծերը, որոնք նախատեսված են կյանքի կոչել մոտ ապագայում:
Բարձր գնահատելով Կարմիր Խաչի համագործակցությունը Արցախյան կառավարության հետ և ընդգծելով երկու կողմերի միջև առկա վստահության կամուրջները` նախարար Ն. Նարիմանյանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը` նախատեսված բոլոր ծրագրերը կյանքի կոչելու նպատակով:
Գլխավոր
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ Հանդիպում ԼՂՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Ռոման Պարամոնովի հետ