Աշխատանքային խորհրդակցություն սոցապահովության տարածքային բաժինների պետերի մասնակցությամբ

2012թ. հոկտեմբերի 15-ին ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն` մասնակցությամբ փոխնախարար Լ. Ղուլյանի, աշխատակազմի ղեկավար Ա. Ծատրյանի, կենսաթոշակային ապահովության վարչության պետ Վ. Առաքելյանի և աշխատակազմի սոցապահովության տարածքային բաժինների պետերի:
Խորհրդակցությունը վարում էր նախարար Ն. Նարիմանյանը:
Կենսաթոշակային ապահովության ոլորտում իրականացվող աշխատանքների, խնդիրների մասին հակիրճ տեղեկատվությամբ հանդես եկան Վ. Առաքելյանը և տարածքային բաժինների պետերը:
Առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին նախարարի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

ԿԻՍՎԵԼ