Հոկտեմբերի 22-ին ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ԲՍՓ կենտրոնի նախաձեռնությամբ Ասկերանի շրջանի հաշմանդամ քաղաքացիների նկատմամբ բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվեց տեղում՝ Ասկերանի շրջանային բուժհաստատությունում։ Արտագնա փորձաքննության նպատակը հաշմանդամ քաղաքացիներին փորձաքննությանը մասնակցելու համար ավելորդ խնդիրներից զերծ պահելն էր: Փորձաքննությանը ներկա էին նաեւ ՇԲՄ գլխավոր բժիշկ Գ.Հակոբջանյանը, Արցախի ազատամարտիկների միության ներկայացուցիչ Ս.Աղաջանյանը, սոցիալական ծառայության Ասկերանի տարածքային գործակալության աշխատակիցն ու շրջանային թերթի լրագրողը:
Փորձաքննված 9 հաշմանդամների նկատմամբ կայացվել է համապատասխան որոշում, որից հետո ԲՍՓ բժիշկ փորձագետների եւ ՇԲՄ-ի բժիշկների միջեւ կայացել է սեմինար-խորհրդակցություն՝ հետագա աշխատանքներն առավել արդյունավետ եւ լիարժեք կազմակերպելու համար: