Արտագնա փորձաքննություն՝ Հադրութի շրջանում

Նոյեմբերի  5-ին տեղի ունեցավ ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԲՍՓ կենտրոնի հանձնաժողովի արտագնա փորձաքննություն` ԼՂՀ Հադրութի շրջանի հաշմանդամ քաղաքացիների նկատմամբ: Փորձաքննությանը ներկա էին նաև <<Հադրութի ՇԲՄ>> ՓԲԸ գլխավոր բժիշկ Ա. Երեմյանը, Արցախի ազատամարտիկների միության ներկայացուցիչ Ա. Օհանյանը, Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Ն. Գրիգորյանը և շրջանային <<Դիզակ>> թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Ա. Սարգսյանը:
Փորձաքննված 9 հաշմանդամների նկատմամբ կայացվել է համապատասխան որոշում, որից հետո ԲՍՓ բժիշկ-փորձագետների և շրջանային բուժմիավորման բժիշկների միջև կայացել է սեմինար-խորհրդակցություն` հետագա աշխատանքներն առավել արդյունավետ և լիարժեք կազմակերպելու համար:
Նման հանդիպումները կկրեն շարունակական բնույթ:

ԿԻՍՎԵԼ