ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարինե Նարիմանյանն նոյեմբերի 9-ին ընդունել է Արցախ ժամանած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պատվիրակությանը՝ սոցապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանի գլխավորությամբ, եւ “Նորք” տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն Վանիկ Աբազյանին ու փոխտնօրեն Էդուարդ Գյումրյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կենսաթոշակային ապահովության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց համատեղ լուծման ուղիները, ինչպես նաեւ՝ սոցապահովության ոլորտում ծրագրավորման հետ կապված հարցեր։
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Լենստոն Ղուլյանը, նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովության վարչության պետ Վահրամ Առաքելյանը եւ աշխատակազմի տեղեկատվական ծրագրերի եւ համակարգման ծառայությունների սպասարկման բաժնի պետ Արմեն Աղաջանյանը:
Գլխավոր
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ Հայաստանյան գործընկերների հետ քննարկվել են ոլորտում առկա խնդիրները