Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԲՍՓ կենտրոնի հանձնաժողովի արտագնա փորձաքննություն` ԼՂՀ Մարտակերտի շրջանի հաշմանդամ քաղաքացիների նկատմամբ: Փորձաքննությանը ներկա էին նաև<<Մարտակերտի ՇԲՄ>> ՓԲԸ գլխավոր բժիշկ Գ. Օհանյանը, Արցախի ազատամարտիկների միության ներկայացուցիչ Զ. Ղարիբյանը, Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության սոցաջակցության բաժնի առաջին կարգի մասնագետ Ա. Խաչատրյանը:
Փորձաքննվել են 8 հաշմանդամներ, յուրաքանչյուրի նկատմամբ կայացվել է համապատասխան որոշում: Վերջում տեղի է ունեցել սեմինար- խորհրդակցություն` ԲՍՓ բժիշկ-փորձագետների և շրջանային բուժմիավորման բժիշկների միջև: Նպատակը` հետագա աշխատանքներն առավել արդյունավետ ու լիարժեք կազմակերպումն է: