Հանդիպում` նվիրված հաշմանդամների միջազգային օրվան

Այսօր ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարինե Նարիմանյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում` փոխնախարար Լ.Ղուլյանի, նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության բաժնի պետ Ս.Իսրայելյանի, ԼՂՀ պատերազմի և աշխատանքի վետերանների միության նախագահ Ս.Բարսեղյանի, Արցախյան պատերազմի ընթացքում տեսողությունը կորցրած հաշմանդամների <<Լուսաբաց>> ՀԿ նախագահ Ս.Բեգլարյանի, Արցախյան գոյամարտի վիրավոր ազատամարտիկների օգնության <<Վիտա>> ՀԿ նախագահ Ա.Պետրոսյանի, ԼՂՀ <<Խուլերի միավորում>> ՀԿ նախագահ Բ.Գրիգորյանի, <<ԼՂՀ կույրերի միավորում>> ՀԿ նախագահ Վ.Վարդանյանի, ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նախարարն իր խոսքում, շնորհակալություն հայտնելով ՀԿ-ների ներկայացուցիչներին հրավերն ընդունելու համար, նշեց, որ հանդիպման նպատակը ոլորտում գործող կազմակերպությունների գործունեությանը ծանոթանալն է, ինչպես նաեւ առկա խնդիրներն ու հետագա համագործակցության հետ կապված հարցերը քննարկելը: «Մենք մեծ ակնկալիքներ ունենք, որ կկարողանանք քննարկել հաշմանդամություն ունեցող անձանց համար հավաuար պայմանների, հաuարակական կյանքում նրանց առավելագույնu ներգրավվածության ապահովման, uոցիալական հիմնախնդիրների լուծման հետ կապված հարցեր եւ գտնել դրանց լուծման ուղիները>>,-նշել է Ն.Նարիմանյանը:

Հանդիպման մասնակիցները ևս իրենց երախտիքի խոսքը հայտնեցին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ողջ աշխատակազմին՝ բարեխիղճ աշխատանքի և հաշմանդամների հիմնահարցերին սրտացավ մոտեցում ցուցաբերելու համար:

Քանի որ հանդիպումը կազմակերպվել էր հաշմանդամների միջազգային օրվա նախաշեմին,  Ն.Նարիմանյանը նախարարության կողմից մասնակիցներին նվերներ հանձնեց՝ հավաստիացնելով, որ հաշմանդամների հիմնահարցերը մշտապես կմնան նախարարության ուշադրության կենտրոնում և բարձրացված խնդիրները հնարավորինս լուծում կստանան, ինչում իրենց մեծ դերն ունեն նաեւ հասարակական կազմակերպությունները։

 

 

ԿԻՍՎԵԼ