ԼՂՀ ԱՍՀՆ բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնին մեթոդա-խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու նպատակով ս.թ. նոյեմբերի 21-ից 23-ը ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հրավերով հերթական անգամ Արցախում էր գտնվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից ստեղծված աշխատանքային խումբը, որիկազմում էին գլխավոր մասնագետներ Ժիրայր Պետրոսյանը, Արմեն Զարգարյանը, Սոնյա Փիրուզյանը, Շողեր Ավետիսյանը:
Այցի ընթացքում ՀՀ ԱՍՀՆ ԲՍՓ գործակալության մասնագետների կողմից իրականացվել է ԼՂՀ ԱՍՀՆ ԲՍՓ կենտրոնի կողմից քննարկված շուրջ 30 հաշմանդամության գործի ուսումնասիրություն, որի արդյունքները հայաստանյան գործընկերները, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ են համարել:
Քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են վարչական վարույթի որոշ կետերի լրացման կարգի` աշխատանքային և մասնագիտականերաշխավորագրերի ձևակերպմանը, կենսագործունեության տեսակի և աստիճանի ճիշտ որոշմանը, վերականգնողական և կլինիկականկանխատեսման գնահատմանը:
ՀՀ ԱՍՀՆ ԲՍՓ գործակալության փորձաքննական բաժնի ներկայացուցիչները իրենց ուսումնասիրությունների արդյունքների ամփոփիչ տեղեկանքըներկայացրել են ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
Առաջարկությունները հաշվի կառնվեն հետագա աշխատանքային գործունեության ընթացքում: