Հաստատվեցին բարեգործական ծրագրերը

ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից  2012թ. նոյեմբերի 12-ին, 30-ին  ընդունվել են հետևյալ  որոշումները`

•    2012  թվականի  հոկտեմբերի  08-ին  Ամերիկայի  Միացյալ  Նահանգների  ՙMEBS  Global  Reach  LC՚  և  Նիդերլանդների  ՙIDA  FOUNDATION՚  կազմակերպությունների  կողմից  Հայաստանի  Հանրապետությունում  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  մշտական  ներկայացուցչության  հասցեով  ստացված  ապրանքների  բաշխման`  դեղորայք  (որոշում թիվ 57-Ա առ 12.11.12թ.).
•    ՙՇեն՚  բարեգործական  հասարակական  կազմակերպության  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  մասնաճյուղի  կողմից  իրականացվող  ՙԼեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  Մարտակերտի  շրջանի  Ծմակահող  գյուղի  ճանապարհների  բարեկարգման   աշխատանքների՚  ծրագրի  մասին  (որոշում թիվ 58-Ա առ 12.11.12թ.).
•    Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  կառավարության  բարեգործական  ծրագրերի  համակարգման  հանձնաժողովի  2011  թվականի  հունվարի  24-ի  թիվ  03-Ա  որոշման  մեջ  փոփոխություն  կատարելու  մասին  (որոշում թիվ 59-Ա առ 30.11.12թ.).
•    ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի գույքի պատրաստում, գնում, տեղափոխում և  տեղադրում  (II-րդ  փուլ)՚  ծրագրի  մասին (որոշում թիվ 60-Ա առ 30.11.12թ.):

ԿԻՍՎԵԼ