Դեկտեմբերի 3-ին` հաշմանդամների միջազգային օրը, Ստեփանակերտի մշակույթի ևերիտասարդության պալատում կազմակերպվել է հանդիսավոր երեկո: Օրվա խորհուրդն էավելի մեծ ուշադրություն դրսևորել սահմանափակ կարողություններով մարդկանց հանդեպ: Իր ելույթում ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարինե Նարիմանյանըանդրադառնալով հաշմանդամության և հաշմանդամների հիմնահարցերի ոլորտումպետության որդեգրած քաղաքականությանը, միաժամանակ նշեց, որ իրականացված մի շարքծրագրերի ֆոնին, սակայն, հաշմանդամներնայսօր էլ շարունակում են խնդիրներ ունենալ, ինչը նշանակում է, որ հաշմանդամների հիմնահարցերը պետք է լինեննաև հասարակությանուշադրության կենտրոնում: Բարեմաղթանքի իր խոսքն այսպեսավարտեց Ն. Նարիմանյանը. <<Սահմանափակ են ձեր ֆիզիկականհնարավորությունները, բայցանսահմանափակ է ձեր մտավոր, հոգեկան ու բարոյական ուժը: Դուք դահավաստել եք ձեր տոկունությամբ, ձերարժանապատվությամբ ևհասարակություն ինտեգրվելու ձերառողջ պատրաստակամությամբ>>:
Երեկոյին իրենց գեղեցիկ կատարումներով հանդես եկան ինչպես Ստեփանակերտիմշակութային օջախների սաները, այնպես էլ իրենք` սահմանափակ կարողություններովանձինք` մեծ բավականություն պատճառելով մասնակիցներին: