ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2012թ. դեկտեմբերի 12-ին, 24-ին ընդունվել են հետևյալ որոշումները`
• 2012 թվականի նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ՙՄարդասիրական Օգնության Հանրապետական Կենտրոն՚ պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով ստացված ապրանքների բաշխման` դեղորայք (որոշում թիվ 61-Ա առ 12.12.12թ.).
• ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙՍտեփանակերտ-Գորիս՚ մայրուղու 64,4 կմ ճանապարհահատվածի պահպանման աշխատանքների իրականացման՚ ծրագրի մասին (որոշում թիվ 62-Ա առ 12.12.12թ.).
• 2012 թվականի սեպտեմբերի 06-ին բարերար Սեյրան Կարապետյանի կողմից Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքից ՙFour Directions Electronics՚ կազմակերպության միջոցով Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` շախմատի ժամացույցներ (որոշում թիվ 63-Ա առ 24.12.12թ.).
• ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու քաղաքի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման III-րդ փուլի շինարարական աշխատանքների իրականացման՚ ծրագրի մասին (որոշում թիվ 64-Ա առ 24.12.12թ.).
• 2012 թվականի դեկտեմբերի 07-ին Միացյալ հայկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով ստացված ապրանքների բաշխման` գրքեր (որոշում թիվ 65-Ա առ 24.12.12թ.).
• Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվող ՙՍտեփանակերտ քաղաքի թիվ 3 դպրոցի համար գույքի մատակարարման՚ ծրագրի մասին (որոշում թիվ 66-Ա առ 24.12.12թ.).
• Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի N1 հիմնական դպրոցի նոր մասնաշենքերի կառուցման՚ ծրագրի մասին (որոշում թիվ 67-Ա առ 24.12.12թ.).
• Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 29-ի թիվ 51-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (որոշում թիվ 68-Ա առ 24.12.12թ.):