Առաջին խորհրդակցությունները

  Նոր  տարվա առաջին աշխատանքային շաբաթը գործնական մթնոլորտում անցավ ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կոլեկտիվի համար:

Հունվարի 9-10-ը նախարար Ն.Նարիմանյանի մոտ տեղի ունեցան խորհրդակցություններ`  կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների և աշխատողների մասնակցությամբ: Ոլորտների պատասխանատուները հանդես եկան 2012 թ. կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ, ինչպես նաև ներկայացրին առաջիկա ծրագրերն ու խնդիրները:

Խորհրդակցությունների վերջում նախարարը համապատասխան հանձնարարականներ տվեց կառույցների պատասխանատուներին:

ԿԻՍՎԵԼ