Ս.թ. մարտի 7-ին ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ն.Նարիմանյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում` գերմանական <<Հույսի Պատկեր>> հասարակական կազմակերպության Հայաստանում գործող մասնաճյուղի ներկայացուցիչներ Վիգեն Աղանիկյանի և Ալենա Զեյթունյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կազմակերպության կողմից ԼՂՀ-ում իրականացվող մարդասիրական ծրագրերին վերաբերող, ինչպես նաև սոցիալապես անապահով 90 ընտանիքների օգնություն ցուցաբերելու հարցեր` 100 կգ կարտոֆիլի և 20 կգ պարարտանյութերի տեսքով:
Հանդիպմանը մասնակցում էր նաև Ք. Քոքսի անվան <<Պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն>> ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Բաբայանը:
Վերջում նախարարը իր շնորհակալությունը հայտնեց կազմակերպության ներկայացուցիչներին` մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքներում: