ԽՈՍՔ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ

Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ կանանց միջազգային օրվաառթիվ։ Այս գեղեցիկ օրվա խորհուրդը Ձեզ բնորոշ անսպառ բարությունն ու ծովհամբերությունն է, մայրությունն ու գեղեցկությունը, հանդուրժողականությունն ուընտանիքն ամուր պահելու ձեր նվիրվածությունը, որոնք արժանի են մեծ գնահատանքի։
Դարեր ի վեր հայ կնոջ մեծագույն առաքելությունը եղել ու մնում է սերունդներիհայեցի կրթությունն ու դաստիարակությունը, ազգային արժեքներին նրանցհաղորդակից դարձնելն ու ընտանիքի զորացումը, ինչը մեր պետականության հիմքերնամրացնելու գործոններից է։
Մեկ անգամ եւս շնորհավորելով Ձեզ՝ ցանկանում եմ քաջառողջություն, սեր,երջանկություն, հոգու ջերմություն եւ ամենայն բարիք:

 ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Ն. Նարիմանյան

ԿԻՍՎԵԼ