Ս.թ. մարտի 11-ին ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարինե Նարիմանյանն ընդունեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանին և նույն նախարարության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանին:
Հանդիպման նպատակն էր կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում իրականացվելիք աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումը, տեղեկատվական նոր համակարգերի ներդրումն ու տեղեկատվության ինքնաշխատ փոխանակման համար համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Լենստոն Ղուլյանը, նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովության վարչության պետ Վահրամ Առաքելյանը, տեղեկատվական ծրագրերի և համակարգչային ծառայության սպասարկման բաժնի պետ Արմեն Աղաջանյանը: