ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԵՐԻ ՀԵՏ

Ս.թ. մարտի 28-ին ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Լ.Ղուլյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նախարարության առանձին ստորաբաժանումների ղեկավարների և սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների պետերի մասնակցությամբ:

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին նախարարության կողմից մշակված ԼՂՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 25-ի <<Նորաստեղծ ընտանիքների համար ամուսնության նպաստ սահմանելու մասին>> N 724 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին, <<Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման կարգը, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետները հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008թ. ապրիլի 15-ի N287 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>>, ԼՂՀ կառավարության 2011թ. հուլիսի 26-ի <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի ձեռքբերման և դրանք քաղաքացիներին հատկացնելու կարգերը հաստատելու մասին>> N509-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ԼՂՀ կառավարության որոշումների նախագծերը:

Խորհրդակցության մասնակիցներին հանձնարարվեց մինչև նշված որոշումներն ուժի մեջ մտնելը իրականացնել համապատասխան աշխատանքներ դրանք կիրարկելու նպատակով:

 

ԿԻՍՎԵԼ