Հանդիպում` նախարարի մոտ

Ապրիլի 17-ին ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարինե Նարիմանյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ԿարմիրԽաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության  նորանշանակ ղեկավար Նիկոլաս Ֆլյորիին (Շվեյցարիա): Ն. Նարիմանյանը բարձր գնահատելովփոխհամագործակցությունը, ներկայացրեց գերատեսչության կողմից իրականացված սոցիալական ծրագրերը, միաժամանակ հաջողություն մաղթեցնորանշանակ ղեկավարին` համոզմունք հայտնելով հետագա համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ: Ն. Ֆլյորին ներկայացնելովառաքելության առաջիկա անելիքները, նախարարությանը նվիրեց նոութբուք` համատեղ ծրագրի իրականացումն ապահովելու համար:

Նախարարը միաժամանակ շնորհակալություն հայտնեց ԿԽՄԿ նախկին ղեկավար Ռոման Պարամոնովին` ԼՂՀ-ում իր պաշտոնավարմանշրջանում իրականացրած աշխատանքների համար:

ԿԻՍՎԵԼ