Օգնություն` 8 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին

Բազմազավակ ընտանիքների կենսամակարդակի, սոցիալական պայմանների բարելավման խնդիրը միշտ եղել և շարունակում է մնալ պետության ուշադրության կենտրոնում: Նման ընտանիքներին նյութական աջակցություն ցուցաբերելու նախաձեռնությամբ սույն թվականի ապրիլի 16-ից-18-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հանրապետությունում բնակվող 8 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող 27 ընտանիքների ցուցաբերվել է նյութական օգնություն` սննդամթերքի, հագուստի և այլ ապրանքների տեսքով:

ԿԻՍՎԵԼ