Հասարակությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ինտեգրմաննպատակով շարունակվում է նրանց նկատմամբ պետության կողմից ուղղված նպատակայինծրագրերի իրականացումը, ինչպես նաև <<Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներիսոցիալական պաշտպանության մասին>> ԼՂՀ օրենքով սահմանված երաշխիքներիտրամադրման ապահովումը:
Մեր նպատակն է տրամադրել նրանց նյութական եւ բարոյական աջակցություն, օգնել նրանցկայանալու որպես հասարակության լիարժեք անդամ: Կարիքավոր այս երեխաներիբարօրությանն ուղղված մեծ ու փոքր նվիրատվությունները էապես բարելավում են նրանցապրելակերպը և նրանց նոր հույս եններշնչում ապագայի նկատմամբ:
Ս. թ. մայիսի 8-ին ԼՂՀ աշխատանքի ևսոցիալական հարցերինախարարությունում կազմակերպվեցՀայ Առաքելական եկեղեցու Արցախիթեմի միջոցով ԱՄՆ Լոս- Անջելես քաղաքում բնակվող` բարերար Անդրանիկ Զորայանի կողմիցհատկացված գումարի` 4052500 (չորս միլիոն հիսուներկու հազար հինգ հարյուր) դրամի չափով, դրամական օգնության բաշխումը` հանրապետությունում բնակվող` առանց ծնողական խնամքիմնացած 47 երեխաներին յուրաքանչյուրին 86000 դրամի չափով: