Սիրելի երեխաներ, այսօր նշվում է տարվա ամենագեղեցիկ տոներից մեկը` երեխաների պաշտպանության միջազգային օրը, որն ուրախության, հույսի և սիրո, միաժամանակ պատասխանատվության և հոգատարության արտահայտման առանձնահատուկ օր է: Յուրաքանչյուր երեխա երջանիկ լինելու իրավունք ունի, ինչն ապահովելը բոլորիս` ընտանիքի, հասարակության, պետության խնդիրն է: Այսօր բազմաթիվ ծրագրեր են իրականացվում` լուծելու ինչպես ընտանիքներում ապրող, այնպես էլ պետական հաստատություններում խնամվող երեխաների խնդիրները, ստեղծվում պայմաններ, որոնք հնարավորություն են տալիս երեխաների նձևավորվել որպես հասարակության լիիրավ անդամներ, նպաստում նրանց ինքնադրսևորմանն ու կայացմանը:
Այս գեղեցիկ տոնի առթիվ Ձեզ, սիրելի երեխաներ, ցանկանում եմ առողջություն, անհոգ մանկություն, խաղաղ երկինք: Թող իրականանան ձեր բոլոր երազանքներն ու նպատակները: Թող ձեր հոգիները ջերմանան արցախյան տաք արևի պայծառ շողերից ու ձեր անմեղ աչքերը չտեսնեն պատերազմի ահն ու սարսափը: Սեր ու խաղաղություն ձեզ, հաջողություններ ամենուրեք:
ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ս. ԱՎԱՆԵՍՅԱՆ