Հունիսի 10-ը սոցիալական աշխատողի օրն է

Արդեն երրորդ տարին է, ինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հունիսի 10-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր: Սոցիալական աշխատողի գործունեությունը հիմնականում ուղղված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց խնդիրների լուծմանը, նրանց հասարակության մեջ ինտեգրման հնարավորությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Սոցիալական աշխատողը յուրահատուկ բարոյական հատկանիշներով օժտված անձ է, ով կկարողանա օգնել` փոխելու ճգնաժամի մեջ հայտնված մարդու հոգեկան աշխարհը, իրեն զգալու հասարակության լիիրավ անդամ: Ահա այստեղ է, որ անչափ կարևորվում է սոցիալական ոլորտի աշխատողների փորձն ու գիտելիքները, նվիրվածությունն ու բարեխղճությունը:

 Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ, մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, աշխատանքային ու անձնական մեծ հաջողություններ, ամենայն բարիք: Թող Ձեր աշխատանքը մարդկանց միշտ ուրախություն պարգևի:

ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ԿԻՍՎԵԼ