Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

 ԼՂՀ կառավարության 2013թ. մայիսի 30-ի N 307-Ն որոշմամբ ստեղծվել է <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն>>  ոչ կառավարչական հիմնարկը:

Կենտրոնի գործունեության նպատակը կենսաթոշակային բարեփոխումների արդյունավետ իրականացմանն աջակցելն է, մասնավորապես` կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում խորհրդատվական և մասնագիտական աջակցության տրամադրումը և բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձացումը:

ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2013թ.  հունիսի 13-ի թիվ 7 Ա/Ն հրամանով կենտրոնի տնօրեն է նշանակվել Մարատ Ռուսլանի Հասրաթյանը:

ԿԻՍՎԵԼ