Հաստատվեցին բարեգործական ծրագրերը

ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2013թ. հունիսի 12-ին և 27-ին ընդունվել ենհետևյալ  որոշումները`

  • 2013 թվականի ապրիլի 17-ին բարերար Վահրամ Վլադիմիրի Հակոբյանի կողմից Ռուսաստանի Դաշնության Սարատով քաղաքից Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ մշտական ներկայացուցչության հասցեով ստացված մեկ հատ մանկական խաղահամալիր` բաց տարածքներում տեղադրելու համար (ապրանքների բաշխման մասին որոշում թիվ 20-Ա առ 12.06.13թ.).
  • ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի համայնքային կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման՚ ծրագրի մասին (որոշում թիվ 21-Ա առ 12.06.13թ.).
  • ԲարերարՄհեր Ոսկանյանի կողմից իրականացվող ՙԱրցախյան ազատագրական պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրի և շրջակա պուրակի կառուցում՚ ծրագրի մասին (որոշում թիվ 22-Ա առ 12.06.13թ.).
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի ՙՄենք ենք մեր սարերը՚ հուշահամալիրի տարածքի բարեկարգում՚ ծրագրի մասին(որոշում թիվ 23-Ա առ 12.06.13թ.).
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Հերհեր գյուղի դպրոցի շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքներ՚ ծրագրի մասին(որոշում թիվ 24-Ա առ 27.06.13թ.).
  • ՙՀայաստան՚համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության  Մարտունու  շրջանի  Սոս գյուղի մանկապարտեզի  գույքի  պատրաստում,  գնում,  տեղափոխում  և  տեղադրում՚ ծրագրի մասին (որոշում թիվ 25-Ա առ27.06.13թ.).
  • ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի ջրամատակարարման I-ին և II-րդ գոտիների հասարակական, բազմաբնակարան և անհատական շենքերի մուտքագծերի միացման շինարարական աշխատանքների իրականացման՚ ծրագրի մասին (որոշում թիվ 26-Ա առ 27.06.13թ.):
ԿԻՍՎԵԼ