Ստորագրվել է համագործակցության հուշագիր

2013 թ. հուլիսի 19-ից 21-ը Արցախում էր գտնվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Ա. Ասատրյանի գլխավորությամբ:

Հուլիսի 19-ին տեղի ունեցավ երկու հանրապետությունների աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրումը:

Հուշագիրը կնպաստի երկու հանրապետություններում աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտների հիմնախնդիրներին միասնական լուծումներ տալու, կողմերի միջև բազմակողմանի համագործակցության զարգացման ընդլայնմանը, ինչպես նաև ձեռք բերված փոխշահավետ կապերի ամրապնդմանը:

Նույն օրը ՀՀ և ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներ Ա. Ասատրյանին և Ս. Ավանեսյանին ընդունել են ԼՂՀ Նախագահ Բ. Սահակյանը և ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում երկու պետությունների համագործակցության, իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հարցեր:

Հաջորդ օրը՝ հուլիսի 20-ին, տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվիրակության և ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:

Տեղի են ունեցել նաև աշխատանքային այլ հանդիպումներ:

ԿԻՍՎԵԼ