ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2013թ. հուլիսի 25-ին ընդունվել ենհետևյալ որոշումները`
- 2013թվականի հունիսի 03-ին Գերմանիայի հայ բժշկական ասոցիացիայի կողմից Նիդերլանդների <<IDA FOUNDATION>>կազմակերօության միջոցով Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` դեղորայք և տարբեր տեսակի բժշկական ապրանքներ(որոշում թիվ 27-Ա առ 25.07.13թ.).
- 2013թվականի հունիսի 15-ին Ռուսաստանի Դաշնության քաղաքացի բարերար Հայկ Բալայանի կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքի բաշխման` մանկական մեկ խաղահամալիր` բաց տարածքներում տեղադրելու համար (որոշում թիվ 28-Ա առ 25.07.13թ.).
- 2013թվականի հունիսի 15-ին <<Mebs Global Reach>> կազմակերպության կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների Միացյալհայկական հիմնադրամի միջոցով Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` տարբեր տեսակի բժշկական ապրանքներ (որոշում թիվ 29-Աառ 25.07.13թ.).
- 2013թվականի հունիսի 21-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների <<Mebs Global Reach>> կազմակերպության կողմից ԱմերիկայիՄիացյալ Նահանգների Միացյալ հայկական հիմնադրամի միջոցով Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` տարբեր տեսակի բժշկականապրանքներ (որոշում թիվ 30-Ա առ 25.07.13թ.).
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի մայիսի 15-ի թիվ 12-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (որոշում թիվ 31-Ա առ 25.07.13թ.).
- 2013թվականի հուլիսի 02-ին Միացյալ հայկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով ստացվածապրանքների բաշխման` դեղորայք (որոշում թիվ 32-Ա առ 25.07.13թ.).
- 2013թվականի հուլիսի 02-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության <<ՄարդասիրականՕգնության Հանրապետական Կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով ստացվածապրանքների բաշխման` տարբեր տեսակի բժշկական ապրանքներ (որոշում թիվ 30-Ա առ 25.07.13թ.).