Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է

Հոկտեմբերի 1-ին, Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ, ամբողջ աշխարհում նշվում է տարեցների միջազգային օրը: Տարիներ շարունակ մենք ևս նշում ենք այդ տոնը, որը  լավագույն առիթներիցմեկն է` մեր սերը, հարգանքն ու խորին երախտագիտությունը կրկին անգամարտահայտելու սիրելի տատիկներին ու պապիկներին, ովքեր իրենց ողջկյանքում տքնաջան ու անձնուրաց աշխատանքով ստեղծել են մեր այսօրվաներկան և չնայած տարիքին, միշտ մեր կողքին են, պատրաստակամ սատարկանգնելու և օգնելու խորհուրդներով:

Տարեցները մշտապես գտնվում են մեր իշխանություններիուշադրության կենտրոնում և ԼՂՀ կառավարությունը, ի դեմս ԼՂՀաշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, կարևորագույն խնդիր է համարում տարեցների արժանապատիվ կյանքիապահովումը և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերն ընկած ենպետական քաղաքականության հիմքում:

        Հարգելի տատիկներ և պապիկներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում քաջառողջություն, երջանկություն, երկար տարիների բարեկեցիկ կյանք:

ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Ս. ԱՎԱՆԵՍՅԱՆ

                                                                                                                                                     

ԿԻՍՎԵԼ