Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշման, նոյեմբերի 13ը նշվում է որպես կույրերի միջազգային օր: Օրվա ընտրությունը պատահական չի եղել. 1745 թ. նոյեմբերի 13-ին է ծնվել ֆրանսիացի հայտնի մանկավարժ, Փարիզում և Պետերբուրգում կույրերի համար մի քանի դպրոցի ու կազմակերպության հիմնադիր Վալենտին Հայուին։ Նա առաջինն է ստեղծել հատուկ տառատեսակներ` «ունցիալ», որոնց օգնությամբ կույրերը կարողացել են կարդալ: Այնուհետև Վ. Հայուին հիմնել է տպագրատուն և գրքեր տպագրել «ունցիալ» տառատեսակով: Այդ գրքերի հիմանվրա կույրերը գրաճանաչ են դարձել, մինչև 1829 թվականին Լուի Բրայլը հայտնագործեցկույրերի բրալյան այբուբենը:
Օրվա խորհուրդն է հասարակության ուշադրությունը սևեռել տեսողությունը կորցրած մարդկանց ու նրանց հիմնախնդիրներին, ովքեր շրջապատից օտարված չզգալու կարիք ունեն: