Հաստատվեցին բարեգործական ծրագրերը

ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2014թ. փետրվարի 07-ին, 24-ին ընդունվել են հետևյալ որոշումները`

· 2014 թվականի հունվարի 20-ին Միացյալ Հայկական Հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով ստացված ապրանքների բաշխման` դեղորայք (որոշում թիվ 03-Ա առ 07.02.14թ.).

· «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արևածագ, Սարչապետ և Կողես համայնքների համար մետաղական կոնստրուկցիաներով խաղասարքերի մատակարարում և տեղադրում» ծրագրի մասին (որոշում թիվ 04-Ա առ 07.02.14թ.).

· «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ձորք թաղամասի համար մետաղական կոնստրուկցիաներով խաղասարքերի մատակարարում և տեղադրում» ծրագրի մասին (որոշում թիվ 05-Ա առ 07.02.14թ.).

· «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորայք համայնքի մանկապարտեզի համար մետաղական կոնստրուկցիաներով խաղասարքերի մատակարարում և տեղադրում» ծրագրի մասին (որոշում թիվ 06-Ա առ 07.02.14թ.).

· «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար գյուղի մինի ֆուտբոլի դաշտի կառուցում» ծրագրի մասին (որոշում թիվ 07-Ա առ 07.02.14թ.).

· «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղի դպրոցի կահավորում» ծրագրի մասին (որոշում թիվ 08-Ա առ 07.02.14թ.).

· «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Սոս գյուղի նոր մանկապարտեզի համար վարագույրների պատրաստում, գնում, տեղափոխում և անհատույց տեղադրում» ծրագրի մասին (որոշում թիվ 09-Ա առ 07.02.14թ.).

· Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 07-ի թիվ 47-Ա որոշմամբ հաստատված ծրագրում փոփոխություն կատարելու մասին (որոշում թիվ 10-Ա).

· «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Մարտունի քաղաքի թիվ 2 մանկապարտեզի II-րդ փուլի լրացուցիչ կահավորում» ծրագրի մասին (որոշում թիվ 11-Ա առ 24.02.14թ.):

ԿԻՍՎԵԼ