Հաստատվեցին բարեգործական ծրագրերը

ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2014թ. փետրվարի 07-ին, 24-ին  ընդունվել են հետևյալ  որոշումները`

  • 2014 թվականի հունվարի 20-ին Միացյալ Հայկական Հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության կողմից Հայաստանի  Հանրապետությունում  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  մշտական  ներկայացուցչության  միջոցով  ստացված ապրանքների  բաշխման` դեղորայք (որոշում թիվ 03-Ա առ 07.02.14թ.).
  • «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արևածագ, Սարչապետ և Կողես համայնքների համար մետաղական կոնստրուկցիաներով խաղասարքերի մատակարարում և տեղադրում»  ծրագրի  մասին   (որոշում թիվ 04-Ա առ 07.02.14թ.).
  • «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ձորք թաղամասի համար մետաղական կոնստրուկցիաներով խաղասարքերի մատակարարում և տեղադրում»  ծրագրի  մասին   (որոշում թիվ 05-Ա առ 07.02.14թ.).
  • «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորայք համայնքի մանկապարտեզի համար մետաղական կոնստրուկցիաներով խաղասարքերի մատակարարում և տեղադրում»  ծրագրի  մասին   (որոշում թիվ 06-Ա առ 07.02.14թ.).
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար գյուղի մինի ֆուտբոլի դաշտի կառուցում»  ծրագրի  մասին   (որոշում թիվ  07-Ա առ 07.02.14թ.).
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանիՊատարա գյուղի դպրոցի կահավորում»  ծրագրի  մասին   (որոշում թիվ 08-Ա առ 07.02.14թ.).
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Սոս գյուղի նոր մանկապարտեզի համար վարագույրների պատրաստում, գնում, տեղափոխում և անհատույց տեղադրում»  ծրագրի  մասին   (որոշում թիվ  09-Ա առ 07.02.14թ.).
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 07-ի թիվ 47-Ա որոշմամբ հաստատված ծրագրում փոփոխություն կատարելու մասին (որոշում թիվ  10-Ա).
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Մարտունի քաղաքի թիվ 2 մանկապարտեզի II-րդ փուլի լրացուցիչ կահավորում»  ծրագրի  մասին   (որոշում թիվ  11-Ա առ24.02.14թ.):
ԿԻՍՎԵԼ